Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին

Երևանը կհյուրընկալի Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբին
26.05.2016 | 14:50

Մայիսի 27-ին, ժամը 18:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Ջ. Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի նախերգանքը, Ֆ. Շուբերտի Սիմֆոնիա N 5 B-Dur, D.485, Մ. Մուսորգսկու «Գիշերը Լերկ լեռան վրա», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» ստեղծագործությունները, մենակատարներ՝ Ազատ Հարությունյան, Կարապետ Շաբոյան:

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի կոլեկտիվներից է, որն իր երկացանկի բազմազանությամբ և կատարողական բարձր մակարդակով ակտիվ դերակատարություն ունի քաղաքի մշակութային կյանքում: Նվագախումբը նաև պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում:


1993-ին նվագախմբին շնորհվեց պետական կարգավիճակ, որը ստեղծագործական և կատարողական վարպետության աճի խթան հանդիսացավ: Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, դասական երաժշտության հանդեպ երիտասարդության հետաքրքության բարձրացմանը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ